Դա Վինչիի ևս մեկ դիմանկար է հայտնաբերվել

Ամենադիտվածներ

Վինձորի ամրոցում Լեոնարդո դա Վինչիի երկրորդ դիմանկարն է հայտնաբերվել, փոխանցում է Oane-ն։

Այն կցուցադրվի մայիսի 24-ին, Բուքինգհեմյան պալատում կայանալիք ցուցահանդեսում։ Նկարը հայտնաբերել է Royal Collection Trust-ի աշխատակիցը, երբ թագավորական հավաքածուից նշված ցուցահանդեսի համար նմուշներ էին ընտրվում։ Նախնական տվյալների համաձայն՝ այն պատկերվել է 1519-ին։

Դիմանկարում դա Վինչին հոգնած և տխուր է։ Հավանաբար, դրա հեղինակը նրա աշակերտներից մեկն է։

Մինչ օրս հայտնի էր նկարչի միայն մեկ դիմանկարի գոյության մասին։

 

Ամենաթարմ