Դերասան Ալեքսանդր Պետրովը СТС հեռուստաընկերության «Кино в деталях» հաղորդաշարի եթերում խոստովանել է, որ դադար է վերցրել իր կարիերայում։
Արտիստը որոշել է մտածել իր ապագա ծրագրերի մասին։ «Թայմ աութ կվերցնեմ և կմտածեմ, թե որ ուղղությամբ շարժվեմ: Կուզենայի չորրորդ տասնամյակ մտնել ավելի գիտակցված։ Հիմա իմ ծրագրերում ոչ մի կինոնախագիծ չկա»,- նշել է նա։
Դերասանը խոստովանել է, որ վերջին տարիներին շատ է հոգնել աշխատանքից։ Նա հասկացել է, որ դրա հետ կապված պետք է հրաժարվի այն գործերից, որոնք իրեն առաջարկել են։