Աշխարհ

Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը

Մենք ամբողջությամբ կասեցրել ենք Իրանում դեսպանատան դիվանագիտական ​​գործունեությունը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Պաշտոնյան նշել է, որ կան որոշակի շահարկումներ, թե իբր դիվանագիտական ​​գործունեությունը չի դադարեցվել:

«Այն ամբողջությամբ կասեցված է։ Դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության հետ կապված այնտեղ մնում է 5 հոգի, նրանք դիվանագիտական ​​գործունեություն չեն ծավալի»,- ընդգծել է Խալաֆովը։

Հունվարի 27-ի առավոտյան հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Դեսպանատան անվտանգության ադրբեջանցի մեկ աշխատակից զոհվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ