fbpx
Աշխարհ

Toshiba-ն դադարեցրել է ներդրումները ՌԴ-ում

Ճապոնական Toshiba Group-ը դադարեցրել Է Ռուսաստանում ներդրումները Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով: Այդ մասին ասվում Է կորպորացիայի հայտարարության մեջ:

Բացի այդ, Toshiba-ն ժամանակավորապես դադարեցրել Է պատվերների ընդունումը ՌԴ-ից:

«Մենք կշարունակենք հետեւել իրադրությանը եւ հույս ունենք, որ շուտով հակամարտությունը կդադարեցվի»,-ասվում Է հայտարարության մեջ:

Ռուսաստանի բաժինը Toshiba-ի համախմբված հասույթում կազմում Է շուրջ 0,2 տոկոս՝ ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել Է 2022 թվականի մարտին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ