Հայաստանի ազգային պատկերասրահը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է։
«Սիրելի այցելունե՜ր,
հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության ահռելի հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 30-ը ներառյալ:
Հայաստանի ազգային պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հավաքածուատեր, «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս Ալեքսանդր Շադրինին:
Աշխատանքային ժամերը ՝ օգոստոսի 25-30-ը, ժամը 11.00-20.30»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/NationalGalleryOfArmenia/posts/3599436263400795