«Դալմա մոլ»-ում ցնցումների պատճառը մարդկային գործոնն է․ ԱԻՆ

Հրապարակող՝

1990 թվականի այս օրը տեղի ունեցավ Երևանի երկաթուղային կայարանի միջադեպը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում չափիչ սարքերը դեռ տեղադրված են, եթե ցնցումները կրկնվեն, հնարավորություն կլինի գրանցել պատճառը: Այս մասին ասել է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը:

«Ինչպես գիտեք, երկրաշարժը բացառել ենք, սեյսմակայունության հետ կապված ևս խնդիր չկա, այդ տարբերակն էլ ենք բացառել: Առկա է արտաքին միջամտություն՝ մարդկային գործոն: Ասենք, կարող է ինչ-որ թրթուրավոր տեխնիկա անցնել, «դռելով» կողքի հարկում աշխատեն, կարող է՝ օդափոխիչները միանգամից միացնեն կամ անջատեն, ամենատարբեր պատճառներ կարող են լինել»,-մանրամասնել է նա:

Նշենք, որ առևտրի կենտրոնն այսօր փակ է: Երեկ հաղորդագրություն էր տարածվել, որ հաճախորդների և աշխատակիցների անվտանգությունից ելնելով՝ այսօր առևտրի կենտրոնը չի աշխատելու:

Հիշեցնենք, որ երեկ 18:40 «Դալմա Գարդեն մոլում» նկատվել են տեղային ցնցումներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում էին շենքի և հարակից տարածքների զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով: Աշխատակիցները և հաճախորդները տարհանվել էին:

Աղբյուրը՝ Tert.am

Ամենաթարմ