fbpx
Իրավական

Դարի համար մեկ ոճրագործություն անողը դուրս գա ժողովրդի մեջ՝ ի՞նչ անի․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը այսօր «Եռաբլուրում», պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ ինքը որևէ պատճառ չի տեսնում Նաիրի Հունանյանին ազատ արձակելու համար։

«Դարի համար մեկ ոճրագործություն անողը դուրս գա ժողովրդի մեջ՝ ի՞նչ անի»,- ասաց նա:

Միքայելյանը հավելեց, որ դեռ շատ մարդիկ կան, որ իրենց դերակատարությունը պետք է ունենան ոճրագործության բացահայտման հետ կապված։

«Օրինակ, դիմում եմ իմ ընկերոջը՝ պարոն Ջհանգիրյանին։ Նա այդ ժամանակ ասաց, որ պիտի հայտարարություն անի, հետո պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանի գրությամբ նա հայտարարություն չարեց հոկտեմբերի 27-ի հետ կապված, թե ինչ է կատարվել։ Այսօր մենք 20 տարի հետո՞ էլ պիտի լռենք, եղբայր։ Ժամանակն է, որ Ջհանգիրյանը ասի, թե ինչ է կատարվել։ Այդ ժամանակ Ջհանգիրյանն է քննել Նաիրի Հունանյանի գործը և այսօրվա դրությամբ ինքն ավելի շատ բան պետք է իմանա, քան որևէ մեկը», – ասաց Միքայելյանը։

Սասուն Միքայելյանը հավելեց, որ դրա հետ մեկտեղ Ջհանգիրյանը եղել է Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը:

«Այդ ոճրագործությունը, եթե չբացահայտվեց, ոչ ոք չի կարող ասել, որ նման բան չի կրկնվի… Ժամանակն է, որ ամեն մեկն իր բաժին մեղքը վերցնի, արտահայտվի», – ասաց նա:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ