Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 14-ամյա դաշնակահարուհու՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկության վերաբերյալ.
«Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության համաձայն՝ 14-ամյա դաշնակահարուհի, ռուսաստանաբնակ Եվա Գևորգյանը ցանկանում է ստանալ ՀՀ քաղաքացիություն:
Այսօր Եվայի հայրիկի՝ Բաբկեն Գևորգյանի հետ քննարկեցինք մեր տաղանդավոր Եվայի ՀՀ անձնագիր ստանալու ընթացակարգը, որը ՀՀ օրենսդրության շրջանակներում շատ արագ լուծում ստացավ»:
https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/1149386665223453


