Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ ընդունվում են «QE», «.Net/C#» և «Web(HTML,CSS)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների մասնակցության դիմումները
Մեկնարկել է «QE», «.Net/C#» և «Web(HTML,CSS)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:
Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝ կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։
«Quality Engineering» մասնագիտությունով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Business Development Group»֊ի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել կայքի https://edu.hti.am/trainings/quality-engineering էջում:
«.Net/C#» և «Web(HTML,CSS)» մասնագիտություններով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Ինովացիոն Կենտրոն Հիմնադրամ»-ի մասնագետների կողմից։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝ «.Net/C#» https://edu.hti.am/trainings/dotnet-csharp ։
«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող տեխնոլոգիական բոլոր մասնագիտությունների վերաբերյալ ամբողջական, մանրակրկիտ տեղեկատվություն կարելի է ստանալ https://edu.hti.am/ կայքից։
Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի: Մանրամասների համար՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7566&page_name=news.