fbpx
Իրավական

Դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ելույթում ասել է.

«Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրվանից պարտավորվել եմ որևէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին, և այս պարտավորությունը պահպանել եմ սրբորեն: Բայց մյուս կողմից,  ցավոք, չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների, հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետև այդ երկու համակարգերը իրար կապված են մարդկային, քաղաքական և այլ կապերով:

Մի օրինակ կարող եմ բերել միայն. որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համարկարգը ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց նույն Մարտի մեկի գործով, այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով: Եվ դա հիմա արդեն երևում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշոմներով, և այդ որոշումները վերաբերվում են նաև, այսպես կոչված, իրացման գոտիների բնակիչների և այլ խնդիրներին:

Այս իրավիճակը իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ մեր հայտարարած պայքարի վրա: Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետև քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը միևնույնն է ջուրն է նետելու այն բացահայտումները, հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով:

Այս պրոբլեմներն, իհարկե, նոր չեն, և ես դրանք գիտկացել եմ վարչապետ ընտրվելու առաջին օրվանից, բայց և այնպես, հենվելով մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արժեքների վրա, համարել եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու, իր նպաստը բերելու հնարավորությունն ունենա, այդ թվում քաղաքական կամ իրավական ապաշխարության միջոցով, կոնկրետ քայլերով՝ ժողովրդի վստահությանն արժանանալու միջոցով,:

Նաև հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգը անհամապատասխան են նոր Հայաստանի ձգտումներին, և նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից: Նման բան, սակայն, տեղի չունեցավ, և դատական համակարգի ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված:

Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, որովհետև ինչպես ասացի սա երկրի կայունության, բնականոն կյանքի և ազգային անվտագության խնդիր է: Սա նաև տնտեսական հետագա զարգացման խնդիր է, որովհետև անվստահելի դատական համակարգը ուղղակի խոչընդոտ է երկրի ներդրումային վիճակը բարելավելու հարցում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ