Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, որոնցով մերժվեցին Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ։
Գրում է Azatutyun-ը։
Գլխավոր դատախազությունից աղբյուրին փոխանցել են, որ չորրորդ գործչի՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբեյալ որոշումը ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը։