fbpx
Գիտություն

Starmus փառատոնի խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական գործողությունները։ Հայտարարությունը ստորագրել են խորհրդի անդամներ Գարիկ Իսրաելյանը, Բրայան Մեյը, Դեյվիդ Այքերը, Ռիչարդ Դոուքինսը, Էմմանուել Շարպենտիեն, Ջիլ Տարտերը, Փիթեր Գաբրիելը, Թոնի Ֆադելը և Ռոբերտ Վիլիամսը։

«Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթական դրսևորումներին։

Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Երևանում և Երևանից դուրս՝ Հայաստանի տարածքում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր լավ ու բարի հայ ընկերներին։

Գիտելիքի փոխանակումը, գիտության առաջընթացը, երաժշտության միջոցով մարդասիրության փառաբանումը և մյուս դրական գործողությունները պետք է մեզ առաջնորդեն դեպի ավելի լավ աշխարհ»,- ասվում հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ