Զեյնալյան․ «Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով օրենքի նախագիծ է մշակվել»

Ամենադիտվածներ

Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ընդլայնվել է պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը: Սահմանվել է գործին մասնակցող անձանց, նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ, նախատեսվել է պարզեցված վարույթով դատական նիստ հրավիրելու հնարավորություն»,- ասաց նախարարը:

Զեյնալյանը նաև տեղեկացրեց, որ մանրամասնել են պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում վճռին ներկայացվող պահանջները և բողոքարկման կարգը:

 

Ամենաթարմ