fbpx
Իրավական

Դատավորի բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել. Ջանջուղազյան

Հունիսի 10-ին խորհրդարանում 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին ասաց.

«Դատական մարմինները, ՍԴ և այլ դատական իշխանության մարմիններ, ընդհանուր աշխատավարձի գումարն ինչքան է, և այլ մարմիններ, օրինակ, արդադատության բնագավառում նայում ենք, քաղաքացիների ընդունելությունը պլանավորված էր 456, այսինքն՝ 2016թ․-ին եղել է այդքան , 2017-ին՝ 1056, 2018-ին՝ 1200, բայց փաստացի եղել է 254, որն է խնդիրը»:

Նախարարը, անդրադառնալով դատավորների աշխատավարձի մասին հարցին, նշեց. «Կդժվարանամ ասել, որովհետև դա մի պետական մարմնով չի իրականացվել, որ ես միայն մեկի աշխատավարձի ֆոնդը ասեմ, բայց գործակցով 10-11 միջակայքում է, իսկ բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել, յուրաքանչյուր դատավորի համար համապատասխանաբար այսքան է, 230 դատավորի հաստիք ունենք»: Անրդառնալով շեղումներին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ համատեղ աշխատանք է հարկավոր:

Պատասխանից հետո Մանուկյանը նկատեց.

«Քիչ առաջ փորձում է 2018թ․-ի ընտրանքային կարգով 10 դատավորի հայտարարագրած միայն դրամական միջոցների թիվը ստացա, և 10 դատավորների դրամական միջոցները կազմում են մոտ 1.1 մլրդ, լավ է, որ 66 հզր թիվը հնչեցրեցիք, սա լավ է, եթե բազմապատկում ենք, մեծ շեղումներ են: Եթե սկսում ենք մենք շնչի հաշվով ՀՆԱ-ն, մեկ դատավորի աշխատավարձը 100 մլն դրամի կարգով բազային միավոր ենք ստանում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ