Հնդկաստանում ընկերը ուշացել է հարսանիքից և դա էլ պատճառ է դարձել, որ դատի տա նորապսակներին։ Ընկերը փեսայի խնդրանքով օգնել է հյուրերին պլանավորված հարսանիքի հրավիրատոմսեր բաժանելու հարցում։ Հարսանիքը պետք է սկսվեր ժամը 17.00-ին։
Նշանակված ժամին ժամանել են մի քանի ընկերներ և տեսել, որ միջոցառումն արդեն ավարտվել է։
Այդ ամենից հետո ընկերներից մեկը որոշել է դիմել դատարան՝ նշելով, որ զույգի նման վերաբերմունքը ծաղր է։ Նա պահանջել է 500 հազար ռուփիի փոխհատուցում վճարել և հրապարակավ ներողություն խնդրել։