Հավաքական է հրավիրվել Դավիդ Դավիդյանը

Ռուսական «Խիմկիի» ֆուտբոլիստ Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջիկա 2 խաղերին պատրաստվելու համար։

Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 2-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի, իսկ սեպտեմբերի 5-ին Գերմանիայի հավաքականի հետ։

Հիշեցնենք նաև, որ մերոնք այս պահի դրությամբ միանձնյա առաջին տեղն են զբաղեցնում խմբում՝ 3 խաղից 3 հաղթանակ արդյունքով։

Ամենաթարմ