Ի՞նչ իրավիճակ է Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում և ինչ զինատեսակով է այն հրթիռակոծվել. հարցն այսօր ուղղվել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին։
«Հրետանային միջոց էր՝ ոչ մեծ տրամաչափի: Ինչո՞ւ այս համայնքը՝ եթե ուշադիր նայեք քարտեզին, կարծում եմ, որոշակի պարզ կլինի: Այս պահին համեմատաբար հանգիստ է»,- ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր բնապահպաններն էլ կարծիք են հայտնել, որ Դավիթ Բեկ համայնքը պատահական չէ թիրախավորվում: Համայնքում շրջանին ջուր մատակարարող ամենամեծ ջրամբարն է: