Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «Տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափ այլևս չի լինելու:
«Ես՝ որպես Պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է Տոնոյանը: Նրա խոսքով՝ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ:
Դավիթ Տոնոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:
«Այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- նշել է Տոնոյանը: