Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հրապարակող՝

davit xudatyan

Ամենադիտվածներ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Նա ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։

Դեսպանն իր հերթին ընդգծել է՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրեր։

ՏԿԵ նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում, միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։

aleqsandra qoul

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։

Երկուստեք կարևորվել են հունիս ամսից Երևան – Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ։

Ամենաթարմ