Մշտադիտարկումներ Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներում

Ամենադիտվածներ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր առավոտից խիստ վերահսկողություն է իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների մի շարք մանկապարտեզներում։ Դավթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել՝ պարզելու նախօրոք տրված հանձնարարականների կատարումը։

Նշված մանկապարտեզներում կանոնների խախտումներ չեն արձանագրվել. ախտահանման, մանրէազերծման աշխատանքները կատարված են եղել, երեխաների ջերմաչափումը իրականացվել է օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ չեն եղել։ Տեղում արձանագրվել է, որ նախկինում գրանցված մի շարք թերություններ կարգավորված են. այն է՝ գորգերը և փափուկ խաղալիքները հավաքված են, օգտագործվող սպասքը՝ կարգի բերված։ Երեխաների առօրյան մեծ մասամբ կազմակերպված է բացօթյա տարածքներում՝ հետևելով ՀՀ կրթության տեսչական մարմնի տրված ցուցումներին:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1205003379843571

Ամենաթարմ