fbpx
Սպորտ

Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ

«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

Ապրիլին «Էվերտոնը» 52-ամյա մասնագետի գլխավորությամբ հաղթեց «Բարնլիին» (1:0), «Նոթինգհեմ Ֆորեստին» (2:0), «Լիվերպուլին» (2:0) և «Բրենտֆորդին» (1:0), ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» (1:1) հետ և պարտվեց «Չելսիին» (0:6):
Մրցանակի համար պայքարում Դայչը հաղթեց Միկել Արտետային («Արսենալ») և Պեպ Գվարդիոլային («Մանչեսթեր Սիթի»):

36 տուրից հետո «Էվերտոնը» Պրեմիեր լիգայի 15-րդ տեղում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ