Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կրիստոֆ Դյուգարին, խոսելով «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի մասին, քննադատել է նրան՝ ասելով.
«Շնորհավորում եմ Ալ-Խելայիֆիին և Լեոնարդոյին, շնորհավորում եմ նրանց, որոնք որոշում են կայացնում թիմում:
Եկեք դադարեցնենք այս կրկեսը: Հոգնել եմ այս նոր ֆուտբոլից:
Դե Լիգտ, դու հետաքրքրված ես ՊՍԺ տեղափոխությամբ, սակայն դեռևս պայմանագիր չկնքած, մտածում ես ակումբը լքելու մասին: Ո՞րն է իմաստը, ի՞նչ է կատարվում քո գլխում: Դու 19 տարեկան ես. 12, 13, 14, 15, 20 մլն եվրո տարեկան աշխատավարձ, ո՞րն է տարբերությունը, դու գնելո՞ւ ես նոր ավտոմեքենա, քո բնակարանը դառնալո՜ւ է 50 քառակուսի մետք ավելի մեծ:
Որտեղ է սպորտային բնավարությունը: Նա ուներ հնարավորություն ընտրելու` «Բարսելոնա», ՊՍԺ, կամ «Յուվենտուս»: Ակնհայտ է, որ սպորտային տեսանկյունից ճիշտ ընտրություն է «Բարսելոնան», սակայն Դե Լիգտը հրաժարվում է Կատալոնիա տեղափոխվել: Այնպես որ, նրա համար դեր է խաղում միայն փողը: Զզվել եմ այս ամենից: Դե Լիգտը հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն նման վերաբերմունքով երկար շարունակվել չի կարող»:
Այս մասին նա ասել է RMC Sport-ի հետ զրույցում: