«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ: Նշվում է, որ այս պահին կողմերը բանակցություններ են վարում:
Հավելենք, որ նոր պայմանագրով 28-ամյա դարպասապահի աշխատավարձը կդառնա տարեկան 20 միլիոն եվրո: