Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Հրապարակող՝

Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու դի։ Դեպքի վայր ժամանած փրկարարները դուրս են բերել մարմինը գետից։

Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։ Առայժմ պարզ չէ, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նախկինում աշխատել է դատախազության համակարգում։

 

Ամենաթարմ