fbpx
Գիտություն

Դելֆինները կարող են իսպառ վերանալ

Կլիմայի ջերմացումն այնքան վնասակար է դելֆինների համար, որ, նրանք կարող են իսպառ վերանալ, եթե ջերմաստիճանը մոլորակի վրա շարունակի բարձրանալ: Նման եզրակացության են եկել Ցյուրիխի համալսարանի մասնագետները, որոնք ուսումնասիրել են այդ կենդանիներին Շարքի ծոցում՝ Արևմտյան Ավստրալիա նահանգի հյուսիս-արևմուտքում:

Ըստ գիտնականների` կլիմայի ջերմացման երկարաժամկետ հետևանքները շատ ավելի վնասակար կլինեն ծովերի և օվկիանոսների բնակիչների համար, քան նախկինում էր: Փորձագետներն ուսումնասիրել են այն ազդեցությունը, որը թողել է դելֆինների վերարտադրողականության վրա ջերմության այն ալիքը, որը գրանցվել է Ավստրալիայի արևմուտքում 2011-ին: Դրա հետևանքով ջրի ջերմաստիճանը Շարքի ծոցում բարձրացել է 4 աստիճանով, որի հետևանքով ջրիմուռներից շատերը ոչնչացել են:

Մասնագետները, վերլուծելով 2007-2017թթ. դիտարկումները, պարզել են, որ դելֆինների վերապրելու մակարդակը 2011-ից հետո նվազել է 12 տոկոսով: Բացի դրանից` պակասել է ձագերի քանակը:

Քանի որ ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ջերմության ալիքներն ավելի հաճախ կլինեն, երկարաժամկետ բացասական ազդեցության կենթարկվեն ոչ միայն ծովային կաթնասունները, այլ նաև ամբողջ օվկիանոսի էկոհամակարգը: Այդ մասին ասել է գիտական աշխատանքի ղեկավար, Ցյուրիխի համալսարանի անտրոպոլոգիայի բաժնի պրոֆեսոր Միքայել Կրյուտցենը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ