fbpx
Աշխարհ

Կիևը դեմ է արտահայտվել ԱՄՆ նախկին պետքարտուղար Քիսինջերին` Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում

«ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ոչինչ չի հասկացել Ուկրաինայում զինված հակամարտության բնույթից և աշխարհակարգի վրա դրա ազդեցությունից»,- ասել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքը հայտնում է Al Jazeera-ն։

Ավելի վաղ Քիսինջերը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունում շրջադարձային պահ է եկել, երբ կողմերին անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաև նշել է, որ չի կարելի թերագնահատել Ռուսաստանի «պատմական դերը», քանի որ ռուսական ներքին հակասությունները կարող են վերածվել գլոբալ խնդիրների։

Քաղաքական գործիչը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել պահպանել ստատուս քվոն՝ ԼԺՀ-ն, ԴԺՀ-ն և Ղրիմը թողնելով Մոսկվայի վերահսկողության տակ, կամ հանրաքվե անցկացնել վիճելի տարածքներում։ «Եթե հնարավոր չէ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նախապատերազմյան բաժանարար գիծ գծել ո՛չ պատերազմով, ո՛չ դիվանագիտական ​​ճանապարհով, կարելի է դիմել ինքնորոշման սկզբունքին»,- առաջարկել է Քիսինջերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ