Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերն անդրադարձել է նախագահ Ջո Բայդենի մտադրությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Նա դա համարել է հրաշալի նորություն։
Շումեր պատմել է, որ իրենք՝ ԱՄՆ հայ համայնքի հետ միասին, ամեն տարի հավաքվում են Թայմզ Սքուերում՝ ցեղասպանության հիշատակման օրվա կապացությամբ։
Նա նշել է, որ ինքը տեսել է ցեղասպանությունը վերապրածներին ու զրուցել նրանց հետ, իսկ Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումն ուղղակի պատմության ժխտում է։
Շումերը համոզվածություն է հայտնել, որ այս անգամ՝ Բայդենի ղեկավարությամբ, իրենք վերջապես կհիշատակեն այդ օրն ու կճանաչեն իրականությունը։