ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․
«Դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին
Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջում հրապարակվող վիճակագրական տվյալները նախորդ օրվա դրությամբ այսուհետև օրական կտրվածքով կթարմացվեն առավոտյան ժամը 11:00-ին` հաշվի առնելով տեղեկատվության աճող ծավալները»։
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2464275757007536
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
