Բելառուսի էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյի (Дмитрий Крутой) հետ։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցությանն առչվող արդի հարցերին ու հեռանկարներին։
Երկկողմ ապրանքաշրջանառության գրանցվող աճի համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համապատասխան որոշումների իրականացմանը, ինչպես նաև գործընկերության ներուժի բացահայտմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում սահմանված գործիքակազմի առավել արդյունավետ կիրառմամբ։ Դեսպան Ղևոնդյանն ու Դմիտրի Կրուտոյը քննարկել են նաև ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության առավելությունները։
Երկու պետությունների պետական կառույցների և գործարար համայնքների մակարդակով երկխոսության աշխուժացման, ինչպես նաև փոխշահավետ առևտրատնտեսական նախագծերի առաջմղման հեռանկարային եղանակների հստակեցման համատեքստում ընդգծվել է դեսպանության-նախարարության ձևաչափում պարբերական հանդիպումների կարևորությունը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։