Հուլիսի 31-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության դաշնային նախագահ Ռոբերտ Հաբեկի (Robert Habeck) հետ։
Դեսպանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, կառավարության քաղաքականությունը տնտեսության, բնապահապանության և այլ բնագավառներում: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային, անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին:
Երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական, ինչպես նաև մշակութային և գիտական կապերի աշխուժացման ուղիները: Ընդգծվեց քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության հետագա ամրապնդման գործընթացում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։