Հունիսի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին (Mohammad Eslami):
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի արդյունավետ գործարկման խնդիրները, տրանսպորտի բնագավառում մի շարք օրենսդրական և ընթացակարգային կարգավորման հարցեր:
Անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունների փոխշահավետ օգտագործման հարցերին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։