Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի Չեխովի փողոցի 54-րդ շենքի 6-րդ բնակարանում փրկարարները 2 դի են հայտնաբերել։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դրանք 85-ամյա Ժորիկ Ի.-ի և 76-ամյա Սեդա Գ․-ի դիերն են եղել։
Այս մասին հայտնում է Shamshyan-ը։
Նշվում է, որ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, բնակարանն էլ եղել է գազազրկված վիճակում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել։
Նշվում է, որ նաև, որ ամուսինների դիերը եղել են կիսաքայքայված վիճակում։