Աշխարհահռչակ 80-ամյա ռոք երաժիշտ Բոբ Դիլանին մեղադրել են 24 տարեկանում 12-ամյա աղջկա բռնաբարելու մեջ։
Այս մասին տեղեկանում ենք NBC News-ից։
Դիլանի դեմ հայց է ներկայացվել, որում ասվում է, որ աղջնակ է դեպքից հետո տառապել է ընկճախտից, անհանգստությունից ու բռնության այլ հետևանքներից։
Ըստ աղբյուրի, կա ենթադրություն, որ Դիլանը մինչև ակտը ալկոհոլ ու թմրանյութ է օգտագործել, իսկ աղջնակի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։
Երաժիշտը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Նշվում է, որ հայցը քննելու է Նյու Յորքի գերագույն դատարանը։