fbpx
Հասարակություն

Դիլիջան-Իջևան սարսափն այլևս չկար. Մայրուղու հսկայական հատվածներ արմատապես նորից ասֆալտապատվել էին

Դիլիջան-Իջևան սարսափն այլևս չկար։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, որն անձամբ է երթևեկել մայուղով ու գոհ մնացել կատարված աշխատանքներից:

«Երևանից մինչև Նոյեմբերյան քշել եմ ու ետ եկել։ Հիշում եմ ամիսներ, տո տարիներ առաջ մայրուղու վիճակը… Ամիսներ առաջ անգամ միաժամանակ երկու անվադողս պայթեցրի Ջարխեչի մոտակայքում: Այս անգամ հիացմունքս մեծ էր։ Մայրուղու հսկայական հատվածներ, որոնք նախկինում լավագույնը լատկաներ էին գցում, արմատապես նորից ասֆալտապատվել էին: Դիլիջան-Իջևան սարսափն այլևս չկար։ Ոսկեպարի ոլորապտույտները, որը ամիսներ առաջ մղձավանջ էր, այժմ հիշեցնում են ավստրիական ալպերը… Նոյեմբերյան մտնող հատվածում, որտեղ ճանապարհից Ճ տառն էլ չէր մնացել, այսօր երկրորդ երեսն էին անում… Ոսկեպար-Ոսկեվան ճանապարհահատվածը, որը թշնամու հենակետերի կողքով է ձգվում, այլևս ոչ շումախերություն ես անում, ոչ դիպուկաճարների աչքի առջև դանդաղեցնում մեքենայի ընթացքը։

Այդ 200 կիլոմետրից մի քանի հատված է, որ անբարվոք է՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքների մեջ, Կիրանցի մոտակայքում, Բաղանիս Ջուջևան հատվածը ու նման տեղեր։ Ու այս ամբողջը 2 շերտ ասֆալտով, տակը խճի հաստ շերտով… Բոլորն են զարմացած, որ այլևս գետնի երեսը չի սևացվում կամ ասֆալտապատման տակ թղթեր չեն լրացվում ու փող լափվում… Ու այս ամենը՝ հաշված ամիսներում, առանց Լինսի հիմնադրամի ու այն լափելու, մեր վճարած հարկերով… Երկրի ինֆրաստրուկտուրաները անճանաչելիորեն փոխվում են։ Ողջ ճանապարհին գայի ներկայությունը զգում ես… Ապրեն Նիկոլ Փաշինյանը, տրանսպորտի նախարարը ու կեցցե հեղափոխությունը… Տասնամյակների թալանված մեր տունը նորից տեսք է ստանում, շենանում։ Ո՞նց չուրախանաս ու չպաշտպանես հեղափովությունը… Բան է փոխվում, շատ լուրջ բան…», – ասված է նրա գրառման մեջ:

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1018399681698864

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ