Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է

Ամենադիտվածներ

ՀՀ ՏԿԵ նախարարության Facebook-ի էջում գրված է․

«Ավարտվել է Մ4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի օղակաձև մասի (կմ 96+176-կմ 96+433) հիմնանորոգումը. Մ-4 մայրուղու այդ հատվածը բարեկարգվել‚ առավել հարմարավետ է դարձել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար:

«Կապավոր» ընկերության ճանապարհաշինարարները կատարել են մայթերի կառուցման‚ եզրաքարերի‚ ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ: Իրականացվել է ճանապարհի կահավորում։ Վերանորոգվել են նաև հատող ճանապարհների մուտքերը։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։

https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1625954137577652?__cft__%5B0%5D=AZU1A5B09IAG2o20sfc1Tl9gBYQpB9vQE3122olsCLVQ1UT_5tL8NHzxJkmzIEHUSiqWpqoJN9_dfbLR5BzKqkA4SW4-HKsZC1GOii3RkiMi1ENRzz2XIZLf17GUoE6ErdmvmZr83hvXcwS6NdR2EnsS&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ