fbpx
Իրավական

Դիմակավորված 2 անձ փորձել է թալանել 69-ամյա կնոջը. վերջինս վնասվածքներով հոսպիտալացվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 21։40-ի սահմաններում 2 դիմակավորված անձ թակել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Գ. Խ-ի բնակարանի դուռը, ապա մուտքի մոտ սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ են հասցրել վերջինիս որովայնի շրջանին և պատճառել մարմնական վնասվածք։

Փորձել են ավազակային հարձակում կատարել Գ. Խ-ի նկատմամբ, սակայն վերջինս աղմուկ է բարձրացրել, ու նրանք դիմել են փախուստի։ Տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված հանցագործության մասին ոստիկանությանը դիմել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Սամվել Ամիրզադյանը, ով աշխատում է Երևան քաղաքում գործող «Վլադ Հակոբյանի անվան համակցված կրերի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական ծառայության պետ, ով նաև ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ