fbpx
Հասարակություն

Տարոն Տոնոյանի հայտարարության վերաբերյալ դիմել եմ գլխավոր դատախազին․ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ինչպես խոստացել էի, հանգամանքները պարզելուց հետո ևս մեկ անգամ կանդրադառնամ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի հայտարարությանը:

Օրերս հանդիպել եմ Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած անձնավորությանը՝ Կարեն Այվազյանին: Նա նոյեմբերի 25-ին վերադարձել է մարտական դիրքերից: Իր հետ զրուցելուց և բոլոր փաստաթղթերին ծանոթանալուց հետո ես համոզվեցի, որ նա լսել է իմ հորդորը, և Բերձորում իրեն թողնելուց հետո իր գործողություններն, իմ համոզմամբ, եղել են օրինականության շրջանակում:

Բերձորում բուժօգնություն և հետագայում Երևանում անհրաժեշտ բուժում ստանալուց հետո Կարեն Այվազյանը վերադարձել է մարտական դիրքեր:

Հարկ եմ համարում նշել նաև, որ Կարեն Այվազյանը չի մասնակցել Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած հանրահավաքին:

Տարոն Տոնոյանի հայտարարության վերաբերյալ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարության մեջ նշված փաստերն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար:

Եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հադես չգա հրապարակային հերքմամբ, պատրաստվում եմ դիմել նաև դատարան:»

https://www.facebook.com/hovik.aghazaryan/posts/1886848621484226

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ