Դիտորդական խումբը դժգոհ է Արդարադատության նախարարությունից

Հրապարակող՝

Դիտորդական խումբը դժգոհ է Արդարադատության նախարարությունից

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն ու ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել են, որ նախորդ իշխանության ժամանակ ԱՆ-ն համագործացում էր դիտորդական խմբի հետ, հիմա այդ համագործակցությունը չկա, ավելին` մերժվում են խոցելի խմբերին վերաբերող դասընթացների հրավերները: ԱՆ-ից պատճառաբանում են, որ ժամանակ չունեն:

«Կներեք, «թքած ունենք»-ի վերաբերմունք է», – ասել է դիտորդական խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանն՝ անդրադառնալով նույնասեռականների խնդիրներին:

«Ես իմ գործունեության ընթացքում չեմ հիշում, որ հրավեր գա նույնասեռականների թեմայի հետ կապված: Նախարարությունը ձեռնարկել է և պատարաստ է ձեռնարկել քայլեր, որ չունենանք անհավասարության դեպքեր», – Գաբրիելյանին հակադարձել է ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփի Սարգսյանը:

Սարգսյանը պնդեց, որ նախարարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը:

 

Ամենաթարմ