Հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների արտահանձնման որոշման շարժառիթները. ԱՀ նախագահ

Ամենադիտվածներ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջւմ գրել է․

«Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո:

Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար։
Ներկայացնում եմ Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը»։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/2139674426165155

Ամենաթարմ