ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր հավատարմագրերն է հանձնել։
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձման առթիվ և վստահություն հայտնել, որ Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի հայ-դոմինիկյան հարաբերությունների զարգացմանը։
Դեսպանը հավատացրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի երկու երկրների հարաբերությունների օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:
Զրուցակիցները առանձնակի կարևորվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշելով երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը և ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը:

