ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման նպատակով ներկայացված խաղաղության պլանը վերջնական առաջարկ չէ։ CNN-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ իր նպատակն է խաղաղության հասնել, և որ այս հակամարտությունը պետք է վաղուց ավարտված լիներ։ «Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմը չպետք է սկսվեր։ Եթե ես նախագահ լինեի, այն երբեք չէր պատահի։ Մենք փորձում ենք այն դադարեցնել։ Ինչեւէ, մենք պետք է այն դադարեցնենք»,- ընդգծել է նա։
Թրամփը նաև անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր արձագանքին պլանի վերաբերյալ։ Հարցին, թե ինչ կլինի, եթե Զելենսկին չընդունի առաջարկը հինգշաբթի սահմանված ժամկետում, Թրամփը պատասխանել է. «Այդ դեպքում նա կկարողանա շարունակել մարտնչել»։

