Դոնալդ Տուսկը իր լիազորությունները հանձնեց Շառլ Միշելին

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նոյեմբերի 29-ին կայացած կարճատև արարողության ընթացքում իր  լիազորությունները հանձնեց իրեն փոխարինողին՝ Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին:

Եվրախորհրդի նոր նախագահն իր պարտականությունների կատարմանը լիարժեք ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 1-ից:

«Խորհրդանշական արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելի «Եվրոպա» շենքի շքասրահում, որտեղ կայանում են եվրոպական գագաթնաժողովներն ու խոշոր միջազգային համաժողովները:

Քաղաքական գործիչները միմյանց ձեռք են սեղմել տեսախցիկների առջև, իսկ այնուհետև հեռացել ծառայողական հարկաբաժիններ՝ գործերը փոխանցելու համար:

Ամենաթարմ