Դոնալդ Տուսկը, որը հեռանում է Եվրախորհրդի նախագահի պաշտոնից, ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար: Այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել է ԵԺԿ մամուլի ծառայությունը:
Քվեարկությունը տեղի է ունեցել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կուսակցության 24-րդ համագումարի ընթացքում:
Տուսկի օգտին քվեարկել է 491 պատվիրակ․ սա կազմում է ձայների ընդհանուր թվի 93%-ը, դեմ է քվեարկել 37 պատվիրակ:
Քաղաքական գործիչը ԵԺԿ նախագահը այդ պաշտոնում կփոխարինի Ժոզեֆ Դոյլին: Նա պաշտոնը կստանձնի 2019 թվականի դեկտեմբերի 1-ից։
Կուսակցության նորընտիր առաջնորդը նոր պաշտոնում պատրաստվում է ակտիվորեն պայքարել պոպուլիզմի դեմ:
Հիշեցնենք, որ Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահ էր ընտրվել 2014 թվականին և երկրորդ ժամկետով վերընտրվել է 2017 թվականին:


