Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Այս մասին տեղեկացնում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Այցի ընթացքում պատվիրակները շրջել են թանգարանի տարածքում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որոնք ներկայացնում են ցեղասպանության պատմական փաստերը։ Քաղաքապետ Սկրյաբինը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ ընդգծելով պատմության հիշողության պահպանման կարևորությունը։

