Դպրոցը պետք է վերածվի համայնքային կարևոր կառույցի. Արայիկ Հարությունյան

Ամենադիտվածներ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ մարզերում դպրոցների, այնտեղ դասավանդող ուսուցիչների ու ուսանող աշակերտների վիճակներին, ապա հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են արվում վիճակ փոխելու ուղղությամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դա համակարգի ամենաբարդ հարցերից է: Նրա խոսքով՝ նախկինում համատարած «մի սանրով սանրելն» ու օպտիմալացնելն ընդունելի չէ, դեմոգրաֆիական այդ պայմաններում դպրոց փակելը նշանակում էր, որ գյուղն, ըստ էության, դադարում էր գոյություն ունենալ: Նախարարը հայտնեց, որ իրենք մոդել են մշակել՝ դպրոցները կրթամշակութային կենտրոնի վերածել, որ մեկ հարկի տակ լինի նախակրթարան կամ մանկապարտեզ, որը կրթական հաստատություններն իրենց ունեցած ֆինանսների սահմաններում կարողանան կյանքի կոչել:

Հարությունյանի խոսքով՝ դպրոցների վերանորոգումն ու վերակառուցումն կարվեն այնպես, որ դպրոց-մանկապարտեզ-մշակութային կենտրոն լինեն մի հարկի տակ, այսպիսով, ըստ նախարարի, ուսուցիչների զբաղվածությունը կբարձրանա: Նա համաձայնեց՝ բնակչության կրթական ցենզը շատ է ընկել: Ըստ նախարարի՝ դպրոցը պետք է վերածվի համայնքային կարևոր կառույցի: Նա նաև իրենց առաջարկած մոդելից մանրամասներ ներկայացրեց, համաձայն դրա՝ աշակերտների պակասի դեպքում որևէ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները կհամալրեն հարևան դպրոցի 5-րդ դասարանը, և հակառակը: Նախարարը, սակայն, նշեց՝ այս դեպքում նաև համայնքների հետ պետք է աշխատեն, որ տրանսպորտի հարցը լուծվի:

Ամենաթարմ