Դու նորից փորձում ես ինձ ****․ բարկացած Մեսսին՝ Բարտոմեուին

Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսիի ու ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի զրույցներից մեկից տվյալներ է ներկայացրել Catalunya Radio-ն։

Երբ ակումբի ղեկը ստանձնեց Ռոնալդ Կումանը, Մեսսին հանդիպեց նրա հետ ու ասաց, որ մտադրված է հեռանալ ակումբից։

Հանդիպումից հետո ինչ-որ կերպ հանդիպման ու Մեսսիի մտադրության մասին ինֆորմացիան արտահոսում է լրատվամիջոցներ։ Արգենտինացին էլ որոշում է, որ սա Բարտոմեուի ձեռքի գործն է ու հայհոյախառը նամակ է հղում։

«Տեղեկատվության արտահոսքը քո ձեռքի գործն է: Գրողը տանի, դու նորից փորձում ես ինձ ****», – ըստ աղբյորի՝ ասել է Մեսսին Բարտոմեուին, բայց, թե ինչ է աստղանիշերի փոխարեն, աղբյուրի չի բացահայտում։

Ամենաթարմ