Դուբրավկան Մանչեսթեր Յունայթեդից վերադարձել է Նյուքասլ

Ամենադիտվածներ

Դարպասապահ Մարտին Դուբրավկան «Մանչեսթեր Յունայթեդից» վերադարձել է «Նյուքասլ»:

Սլովակացին մանկունյանական ակումբում հանդես է եկել վարձավճարով։ Պայմանագիրը նախատեսված էր ողջ ընթացիկ սեզոնի համար եւ նախատեսում էր գնման իրավունք։ Այսօր ակումբները հայտարարեցին դարպասապահին վարձակալությունից հանելու «Նյուքասլի» որոշման մասին։

Դուբրավկան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 2 հանդիպում Լիգայի գավաթում և բաց թողել 2 գոլ։

Ամենաթարմ