Այսօր ԱԺ նիստի ժամանակ՝ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից հետո, որում նա իշխող ուժի պատգամավորներին մեղադրում էր մերկապարանոց հայտարարություններ անելու համար, վիճաբանություն սկսվեց ԱԺ նախագահի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և Մինասյանի միջև։
Նշենք, որ Մինասյանը իր ելույթի ժամանակ ասել էր, թե Քննիչ հանձնաժողովի համար առաջարկ էին արել իրենք, որը մերժվել է, և այն արժեքները, որոնք իշխանությունը հայտարարել էր, այժմ «ջարդում է»։
ԱԺ նախագահը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին, նրան նախ և առաջ խորհուրդ տվեց իր անձնական և շրջապատի անկախությունը ՀՀ-ի և Արցախի հետ չշփոթել։
«Ինչ վերաբերում է գործող գործընկերոջ հոգեհանգիստին (Վիգեն Խաչատրյան) մասնակացելը, դա ձեր խղճի վրա է։ Իմ գրառումն ամեն օր կարդացեք և ամաչեք»,- ասաց նա։
Այնուհետև ելույթի համար ամբիոնին մոտեցավ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն նրա ելույթը չսկսված՝ ընդհատվեց Մինասյանի, Սիմոնյանի և Օհանյանի՝ միմյանց հանդեպ ուղղված վիրավորանքներով։
Սիմոնյանն այս անգամ դիմեց Սեյրան Օհանյանին, որը տեղից ինչ-որ բան էր ասում՝ ԱԺ նախագահին դիմելով «դու»-ով:
«Դուք ձեր կյանքով, արժանապատվությամբ ու ձեր արածներով զբաղվեք։ Դատական նիստի ժամանակ սրա մասին կխոսեք։ Չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսես։ Ինչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում։ Քո նման գեներալները պարտվեցին»,- ասաց Սիմոնյանը:
Դրանից հետո Հայկ Կոնջորյանը միջամտեց՝ դիմելով Սեյրան Օհանյանին․ «Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, լռություն, ձայնդ, առանց հավելյալ տվայտանքների»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Պարոն Օհանյան, պատգամավորների հետ խոսում եք «Դուք»-ով։
Կոնջորյանը նորից անդրադարձավ Օհանյանի և Սիմոնյանի միջև տեղի ունեցած խոսակցությանը․ «Դահլիճի մեծ մասը չլսեց, թե դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին։ Սրիկան դուք եք, ԱԺ նախագահին դուք ասացիք սրիկա։ Սրիկան դուք եք և լուռ պետք է լսեք։ Պապանձվիր, ձայնդ»։
Սկսված վիճաբանությունից հետո նիստն ընդմիջվեց։
Մանրամասները՝ տեսանյութում: