Փոքր Այրումում քարափից ընկած կնոջ դին փրկարարները դուրս են բերել ձորից

Մայիսի 10-ին՝ ժամը 10։49-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Այրում գյուղի մոտակայքում գտնվող քարափից կին է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարները Ա. Հ.-ի (ծնված 1937 թ.) դին դուրս են բերել ձորից (մոտ 150 մ) և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Ամենաթարմ