Արգելափակումից դուրս է բերվել 2 ավտոմեքենա

Ամենադիտվածներ

Հունիսի 14-ին, ժամը 03:59-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ լճի մոտ արգելափակվել է 2 ավտոմեքենա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները «Վեգաս» լողափում արգելափակումից դուրս են բերել «VAZ-2107» (վարորդ՝ Ռ․ Գ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Ամենաթարմ